Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարկ վահանակներից տուժում է նաեւ քաղաքային բյուջեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vahanak1

Ինչու՞ են Երեւանում ավելացել արտաքին գովազդի դատարկ վահանակները: Հարցի պատասխանը տալիս են գովազդային գործունեությամբ զբաղվով ընկերությունները՝ քաղաքապետարանը ոչ ճիշտ քաղաքականություն է վարում; Մեկ քառակուսի մետր վահանակի նվազագույնը դրույքաչափը նախկին 500 դրամից Երեւանի ավագանին թանկացրել է 4 անգամ: Գովազդային գործակալությունների դժգոհությունները Քաղաքապետարանի արտաքին գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանին զարմացնում են. «Տուրքի այն չափը, որն այսօր սահմանված է, ամենաօպտիմալ տարբերակն է»: Տուժում են գործակալությունները, տուժում է պետությունը` ասում են գովազդով զբաղվողները: Նրանք վստահեցնում են՝ ցածր տուրքի դեպքում պատվերները շատ կլինեն, և բյուջե շատ ավելի գումար կմտնի: Քաղաքապետարանի համար ընդունելի չէ նաեւ այս տարբերակը: