Open news feed Close news feed
A A
Video Official Social

«Արցախը մերն է». սփյուռքահայերը աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ են անցկացրել (video)

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի նյույորքյան գրասենյակը և տեղի հայ
համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 30-ին բողոքի ակցիա են
անցկացրել Լոս Անջելեսում։ Նրանք իրենց բողոքն են արտահայտել
ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանա–թուրքական ագրեսիայի:
Ամերիկահայ համայնքը բողոքի ակցիա է նախատեսում անցկացնել նաև
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:
Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ԱՄՆ հայ համայնքին միանալ
նախատեսված հանրահավաքին:
Գերմանահայերը Բեռլինի կանցլերի նստավայրի մուտքի մոտ իրենց
խաղաղ ցույցն են անցկացրել՝ հաջակցություն Արցախի։ Նրանք 1 րոպե
լռությամբ հարգել են պատերազում զոհված հայ զինվորների
հիշատակը։ Հնչել է տերունական աղոթք։ Խաղաղության ցույցին
միացել է նաև Բունդեսթագի հայ նախկին պատգամավոր Մարտին
Պեյցոգը։ Նա բոլոր երկրներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի
հրահրած ագրեսիան։
Կիպրահայ համայնքը բազմամարդ ցույց է կազմակերպել Նիկոսիա
քաղաքում և իր աջակցությունը հայտնել Արցախին։
Ավստրալիայի հայ համայնքը Արցախի խաղաղության համար
կազմակերպել է լռության ցույց։ Նրանք դիմակներով և կպչուն
ժապավեններով փակել են իրենց բերանները։ Պաստառների վրա գրված
էր «Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Հայաստանը
ցանկանում է խաղաղություն, Ադրբեջանը՝ պատերազմ»
արտահայտությունները։
Թիֆլիսահայերը բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում ՀՀ
դեսպանության առջև։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել
Հայաստանին և հայ զինվորին։


ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
սփյուռքի բաժին