Open news feed Close news feed
A A
Video Official

19-ամյա երիտասարդը դանակահարել է 22-ամյա մի երիտասարդի (video)

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրիի Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ժամը 15-ի սահմաններում վիճաբանել էր Գյումրիի 19-ամյա մի բնակչի հետ, ինչի ընթացքում էլ սուր-կտրող-ծակող առարկայով ստացել էր վնասվածք։
Նույն օրը, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նախկինում 3 անգամ դատապարտված, 19-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։