Open news feed Close news feed
A A
Video Official

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (video)

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19։56-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Թթու ջուր» կոչվող տարածքից Հառիճ գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Հառիճ գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող «Փարոս» հանդամասում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Մ․)․ վերջինս չի շարունակել ընթացքը խափանված լինելու պատճառով:

Փրկարարները 16 ուղևորի փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Հառիճ գյուղ։