Open news feed Close news feed
A A
Video Official

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ (video)

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող #ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության #նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարիներ առաջ համայն հայության աջակցությամբ արցախահայությանը հաջողվել է մարդկային մեծ կորուստների գնով իրացնել #անկախ ապրելու իր իրավունքն ու ստեղծել պետականություն, որի գոյության եւ զարգացման համար ՀՀ իշխանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:

Ողջունելով ՀՀ #ԱԺ նախագահի այցն Արցախ՝ Արայիկ Հարությունյանը փաստել է, որ համավարակով պայմանավորված թեպետ չեն անցկացվելու տոնական միջոցառումներ, այդուհանդերձ սեպտեմբերի երկուսը չի կորցնում #համահայկական տոնի խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում:

Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ընդլայնված հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը, #միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր:

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: