Open news feed Close news feed
A A
Video Social

Գյումրիում տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ (video)

Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրում:
Տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ: Առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ անմիջապես քայլեր են ձեռնարկվել պատկան բոլոր կառույցների կողմից: Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվող մաքրման աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը:

Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայությունն այս պահին էլ ամբողջ կազմով և ունեցած ողջ տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն: