Open news feed Close news feed
A A
Video Official

ԱԱՏՄ ստուգայցեր Էրեբունի վարչական շրջանում (video)

ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում են․ մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում «թեժ գծով»։

Իսկ, առհասարակ, ստուգայցերը շարունակվում են ողջ երկրով մեկ։
Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման տնտեսավարող ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները: