Open news feed Close news feed
A A
Video Official

Կասեցվել է Սևան-Դիլիջան մայրուղու «Ծովագյուղ» հանրային սննդի կազմակերպության գործունեությունը (video)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձնագրված սանիտարահիգիենիկ նորմերի խաախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով կասեցվել է Սևան-Դիլիջան մայրուղու վրա գործող «Ծովագյուղ» հանրային սննդի կազմակերպության գործունեությունը. այստեղ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, նկատվել է մարդկային կուտակումներ դրամարկղերի մոտ, ինչպես նաև հարակից սեղաների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել համապատասխան սոցիալական հեռավորություն:

Այսօր ՍԱՏՄ-ն հանրապետությունում 24 ժամով կասեցրել է սննդի շղթայում գործող ևս երեք տասնյակ ընկերությունների աշխատանքը: