Open news feed Close news feed
A A
Video Official

հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 37 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում (video)

Համայնքային ԵԱՍՄ հիմնարկի և ԱԻՆ-ի համագործակցության ևս մեկ օրինակ

Հունիսի 29-ին, ժամը 04։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 37 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և քաղաքապետարանի կողմից տրամադրած երկու ջրատար։