Open news feed Close news feed
A A
Video Social

Անձեռնմխելի 309.1 հոդվածը. 5 տարում որեւէ մեկը չդատապարտվեց խոշտանգման համար (video)

Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ 2015թ-ին, երբ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը փոփոխվում եւ լրացվում էր 309․1 հոդվածով, ակնկալվում էր՝ այլեւս անպատիժ չեն մնա բոլոր այն պաշտոնյաները, որոնց մասնակցությամբ տեղի է ունեցել խոշտանգում ։

Հինգ տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի դատավորներից որեւէ մեկը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, դատավճռում այս հոդվածին հղում չի արել։