Open news feed Close news feed
A A
Video Official

Ուժեղացված վերահսկողություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (video)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Այսօր իրականացված գործառույթների և դիտարկման արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։