Open news feed Close news feed
A A
Video Official

Վաղ առավոտից դիտարկվել են ավելի քան ինը տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ (video)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ լայնածավալ հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Արմավիրի մարզում և Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Վաղ առավոտից դիտարկվել են ավելի քան ինը տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։

Հայտնաբերվել են առավել կրկնվող հետևյալ բնույթի խախտումներ՝

❌ երթուղիներում ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ, կանգնած ուղևոր։
❌ տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ։