Open news feed Close news feed
A A
Video Official

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն Արարատի մարզում. ՔՏՀԱՏՄ (video)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներ է իրականացրել Արտաշատ քաղաքում։

❌Միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ ալկոհոլային հիմքով ախտահանիչ հեղուկներն եղել են ոչ պատշաճ որակի և տեղում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում տվյալ բնույթի թերություններն անհապաղ շտկվել են։ Այս տրանսպորտային միջոցներում այլ բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել։

❌Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային մրջոցներում գերակշռող խախտումը դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցմամբ փոխադրում կատարելու դեպքերն են։