Open news feed Close news feed
A A
Video

Ուշադրություն. խոսում է տիեզերքը (video)

Մեր տիեզերականացված կոչը` բոլորին

Սիրելի երկրաբնակներ, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, հաշվի առնելով այն, որ համաճարակը վերաբերում է բոլորիս ու հաշվի առնելով այն ահռելի չափի աշխատանքը, որը տարվում է համաճարակի հաղթահարման համար, որոշեցինք միանալ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի առաջարկած ակցիային ու մեր փոքր ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարում՝ հանդես գալով հակահամաճարակային կանոնները պահպանելու կոչով ))

Ճիշտ է, տեսաուղերձում կգտնեք որոշակի հումորային տարրեր, որոնք տիեզերականացնում են ուղերձը, սակայն բուն բովանդակությունն ամբողջությամբ լուրջ է։

Եթե այս տեսաուղերձը նպաստի, որ թեկուզ մեկ հոգի խուսափի վարակվելուց կամ այլոց վարակելուց, եթե թեկուզ մեկը ոգեշնչվի՝ ինչ֊որ ժամանակով մի կողմ թողնել հարմարավետությունն ու փրկել իրեն և դիմացինին, ապա մենք այս տեսաուղերձը կհամարենք իմաստավորված 🙂

Հ.Գ. Ձեզ համար խոսեցին « Տիեզերք/Space » էջի կառավարողները ))