Open news feed Close news feed
A A
Video

Կենդանաբանական այգու նապաստակի ու կրիայի ընկերության մասին (video)

Մեր այգու պատագոնյան մարան (նապաստակ) և խթանակիր կրիան ընկերներ են։ Նախաճաշն էլ սկսում են միասին։

Պատագոնյան մարան հանդիպում է բացառապես Արգենտինայի տարածքում:

Չնայած մարմնակազմությանը՝ արագավազ են, կարող են զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն: Ի տարբերություն այս ընտանիքին պատկանող մյուս տեսակների` դրսևորում են կրծողներին ոչ բնորոշ վարքագիծ. ակտիվ են առավելապես ցերեկային ժամերին, սիրում են արևի լոգանքներ ընդունել, վազում են ցատկոտելով:

Աֆրիկյան խթանակիր կրիան ցամաքային կրիաներից մեծությամբ երրորդն է աշխարհում։ Հասուն տեսակների երկարությունը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ մինչև 90 կգ։ Կյանքի առաջին տարիներին արագ մեծանում են՝ հասնելով 15-25սմ-ի։ Տարածված են չոր, տոթ, անջրդի վայրերում, անապատներում։