Open news feed Close news feed
A A
Video Official

Արդարադատության նախարարությունը գործարկել է վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ (video)

Էլեկտրոնային արդարադատության ներդրման աշխատանքները շարունակվում են. Նախարարությունը գործարկել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգը:ℹ️Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջև: Նախատեսում ենք նաև նշված գործերի բաշխումը ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջև:
«Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության արդյունքում: Նախարարության անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում այս համակարգի ներդրմանն աջակցած Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի դատավորներ Հայարփի Զարգարյանին և Հովիկ Շահնազարյանին:
Դատական և իրավական բարեփոխումների շրջանակներում առաջիկայում նախատեսում ենք ներդնել նաև սնանկության, վարչական, քաղաքացիական և քրեական գործերով էլեկտրոնային համակարգերը: