Open news feed Close news feed
A A
Video Official

Մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվում (video)

Հակաճգնաժամային 10-րդ ծրագրով մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվում միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք`

? 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ,
? իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։
Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներին:

?Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար սահմանված է միանվագ աջակցություն 68 հազար դրամի չափով

?Անհատ ձեռնարկատիրոջ կամ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար աջակցության չափը սահմանված է 2020 թվականի առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 10 հազար դրամը եւ ոչ ավելի քան 136 հազար դրամը

?Հսկիչ դրամարկղային մեքենա ստանալու համար հայտ ներկայացրած, սակայն դեռևս սարք չունեցող տնտեսավարողները կստանան 68 հազար դրամի չափով միանվագ աջակցություն։