Open news feed Close news feed
A A
Video Official

Տիգրան Ավինյանի խոսքը պարետատան հերթական նիստին (video)

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել
պարետատան հերթական նիստը։
Տիգրան Ավինյանը ասել է.
«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների
սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս
քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի:
Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության
տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև
տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս
փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու
նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել
այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:
Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի
սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է
հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս
ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան
Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս
սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի

մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու
արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:
Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության
սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին
վերաբերող հարցեր: