Open news feed Close news feed
A A
Video Official

Հրդեհ Ոսկեհասկ գյուղում (video)

Մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Այրվել է տունն ամբողջությամբ (մոտ 50 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար Արթուր Խ.-ն (ծնված 1991 թ.) վնասել է ձեռքը, վերջինս տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: