Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

«Քոչարյանը մրցում է Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի հետ նույն տեղի համար». Հակոբ Բադալյան (video)

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը պատահական չի համարում, որ այսօր հրապարակվեցին Ռոբերտ Քոչարյանի պատասխանները լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցերին ի պատասխան՝ ՍԴ նախագահի շուրջ զարգացումների ֆոնին։
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր խնդիր ունի ոչ միայն ազատության մեջ հայտնվելու, այլեւ իր դիրքերը չկորցնելու
« նախկինների շրջանում»։ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ նախկինների` թեկուզ փոքր ներուժն օգտագործելու եւ իր ազդեցությունը պահպանելու համար Քոչարյանն այսօր ստիպված է մրցել ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ վերջինիս փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ նույն տեղի համար։
Հակոբ Բադալյանը բացատրում է՝ նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց ընտրազանգվածն այնքան է փոքրացել, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու պարագայում ստիպված են առաջնորդի ընտրություն կատարել։
Մանրամասները՝ տեսանյութում