Open news feed Close news feed
A A
Video

Իրավունքի հետքերով #17 Երեխաներին մատուցվող բուժծառայությունների որակը բավարար չէ․ հետազոտություն (video)

Երևանի և մարզերի 8 դպրոցներում բուժսպասարկման որակի դիտարկման արդյունքները փաստում են, որ ոչ բոլոր դպրոցներն ունեն բուժկետ և բուժքույր, բուժկետերի զգալի մասը ապահովված չէ համապատասխան գույքով, սարքավորումներով և բժշկական գործիքներով։
2019 թվականի մարտից մայիս ամիսների ընթացքում «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպությունը երեխաներին տրամադրվող բուժօգնության որակի և մատչելիության գնահատում է կատարել Երևանի և Տավուշի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերի առողջության առաջնային պահպանման 8 բուժհիմնարկներում և 8 դպրոցներում՝ արձանագրելով մի շարք խնդիրներ ու խախտումներ։