Open news feed Close news feed
A A
Video

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ երևանյան գրասենյակի տնօրենին (video)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատիին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը հանդիպումը լավ առիթ է համարել քննարկելու առկա ծրագրերի ընթացքն ու համատեղ անելքները: Փոխվարչապետն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտ: Մհեր Գրիգորյանը մասնավորապես կարևորել է կապիտալ շուկայի և պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը միտված համատեղ ծրագրերը:
ԱԶԲ երևանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, ներկայացրել է ԱԶԲ-ի կողմից սույն թվականի նոյեմբեր ամսին հաստատված Հայաստանի հետ գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը: Պաուլո Սպանտիգատին անդրադարձել է ռազմավարության հիմնական շեշտադրումներին և Հայաստանում ԱԶԲ հետագա ծրագրերի հնարավոր ուղղություններին:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման և բիզնես ոլորտում ծրագրերի իրականացումը: