Open news feed Close news feed
A A
Video

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր Ավիշայ Քոենի համերգին (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։

Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:


Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են ջազի ոլորտում անվանի երաժիշտների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ներկայացված դասական ջազային կատարումները։



ամերգը նվիրվում է հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին: