Open news feed Close news feed
A A
Video

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգին (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ:



Վարչապետը և տիկին Հակոբյանը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն ու անսպառ եռանդ: