Open news feed Close news feed
A A
Video

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարի հետ (video)

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։
Մարիամ Ալ-Մուհեյրը Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում ԱՄԷ հայեցակարգը և փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված՝ ԱՄԷ-ում իրականացված քայլերը։
Նախագահ Սարգսյանը, կարևորելով Հայաստանում սննդի անվտանգության կառավարման համակարգերի զարգացումը, նշել է, որ անհրաժեշտ է համատեղ աշխատել և օգտագործել առկա մեծ ներուժը։
Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել առաջիկայում սննդի անվտնգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի և ԱՄԷ-ի կառավարությունների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։Նախագահ Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ ևս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև տեղում ծանոթանալու մեր երկրի մրցակցային հնարավորություններին։