Open news feed Close news feed
A A
Video

Օրակարգը չափազանց կարևոր էր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:
Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ իր էջում կիսվել է ՊՆ կոլեգիայի նիստի տեսանյութով, որին կից գրել է.
«ՊՆ կոլեգիայի նիստի օրակարգը նույնպես չափազանց կարեւոր էր:
Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է, նվիրվածությունը Հայրենիքին ու ժողովրդին՝ անսահման:
Հպարտ եմ մեր փառապանծ զինվորներով, սպաներով, գեներալներով: Եւ, իհարկե, մեր հերոսական ժողովրդով, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Հպարտ Քաղաքացիներով»: