Open news feed Close news feed
A A
Video Interview

«Քոչարյանն այլեւս այն չէ, որ որեւէ մեկի վրա կարողանա ազդել».Միքայել Հայրապետյան (video)

«Քոչարյանն այլեւս այն չէ, որ որեւէ մեկի վրա կարողանա ազդել».Միքայել Հայրապետյան


Զոռբայության սինդրոմը վաղուց մեր մեջ է, եւ պետք է ջարդել,- ասում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Այդ հարցում նա կարեւորում է ինտելեկտուալ իշխանության դերը,որը չպետք է վախենա հասարակության արժեքներին մարտահրավեր նետել հանուն ոգեղենի

«Ամենաերանելի իշխանությունը ոչ թե այն պետք է լիներ, որ շուկայի քմահաճույքներին ենթարկվեր, այլ ինքը շուկա ձեւավորեր, այսինքն հասարակության պահանջմունքները ձեւավորեր։ Հակառակ դեպքում մենք կմնանք այս սերիալային, գավառական ցածրակարգ վիճակում»,-ասում է Միքայել Հայրապետյանը։

Անդրադառնալով քննադատություններին, թե թավշյա հեղափոխությամբ իշխանութան եկածները սկսել են կոշտ միշոցների դիմել, Միքայել Հայրապետյանն ասում է. «Իշխանությունը բարեկիրթ օրիորդների վարժարան չէ»։

Ռոբերտ Քոչարյանը երեկվա իր ուղերձում ասել էր. «Կյանքիս ընթացքում առաջին անգամ չէ, որ հանուն կարևոր նպատակի պետք է զրկանքներ կրեմ, և դա չի կարող կոտրել իմ կամքը»։


Միքայել Հայրապետյանը, որը 2008թ մարտի մեկի դեպքերից հետո ստիպված էր ընդհատակ անցնել, ասում է, «Եթե միլարդատերը զրկանք համարում է բանտում գտնվելը, հիշեցնեմ, որ իմ ընկերները մարտի 1–ից հետո բանտերում են եղել։ Ես մեկ տարուց ավելի ընդհատակում եմ եղել, ես մեր անցկացրած մի օրն անգամ թշնամուս, անգամ պարոն Քոչարյանին չեմ ցանկանա»։


Ի դեպ, նա չի կիսում տեսակետը, թե Ռոբերտ Քոչարյանը, եթե դատաքննության ընթացքում գտնվի ազատության մեջ, կազդի այդ գործընթացի վրա։

«Քոչարյանն այլեւս այն չէ, որ որեւէ մեկի վրա կարողանա ազդել»,- շեշտում է Միքայել Հայրապետյանը։