Open news feed Close news feed
A A
Video Interview Politics

«Խելոք տղա Հրայր Թովմասյանը հանուն իր շահի «թքած ունեցավ» Հայաստանի վրա». Արշակ Սադոյան (video)

Արշակ Սադոյանը Հրայր Թովմասյանին հիշում է վաղուց, երբ նա ԱԺՄ-ում էր. «Խելոք տղա էր, որ կարող էր լիներ արդար ՍԴ նախագահ, բայց ոչ այս ճանապարհով»։
ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի գնահատմամբ՝ հանուն իր անձնական շահի՝ սահմանադրագետ Հրայր Թովմասյանը հրաժարվեց սահմանադրության լավ նախագծից եւ իր սկզբունքներից։

Նա, ինչպես բացատրում է Արշակ Սադոյանը , հասկանալով, որ ՀՀԿ-ի իշխանությունից հեռանալուց հետո շատ բանից է զրկվելու, որոշեց, թե «թքած, որ Հայաստանի համար վատ է լինելու, կարեւորը իմ համար լավ լինի», ու ինքն իրեն արագ-արագ դարձրեց ՍԴ նախագահ։

ՍԴ անդամները, բացառությամբ երկուսի, պետք է հրաժարական տան, - վստահ է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը. «Այս դատարանն անգամ սահմանադրության հետ կապ չունի»։

Անդրադառնալով ՍԴ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի բողոքի հիմքով որոշմանը, Արշակ Սադոյանը նշում է. «Իրեն մեղադրում են սահմանադրական կարգը խախտելու մեջ։ Իսկ ՍԴ որոշման մեջ գրված է. եթե Սահմանադրությամբ վերապահված լիազորություններն անելուց, այլ ոչ թե խախտելուց.... Այսինքն Սահմանադրական դատարանի որոշումը որեւէ հիմք չի տալիս, որ Ռոբերտ Քոչարյանն ասի, թե ՍԴ-ն որոշեց ինձ ազատել»։

Ընդհանրապես, ճանաչելով Հրայր Թովմասյանին, կարծում է, որ նա բացահայտ չէր պաշտպանի ամբաստանյալի աթոռին հայտնված Ռոբերտ Քոչարյանին։

Ինչ վերաբերում է ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ակցիաներին՝ Արշակ Սադոյանն ասում է, «թե մի քանի պիցա ուտողի հայտարարությունը» չի կարող ընկալվել ժողովրդի ցանկություն։

«Ժողովուրդն ուզում է Քոչարյանը դատվի, նստի, լինի մեզ մոտ Հարավային Կորեա, ոչ թե Հյուսիսային»,- ասում է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ հավելով, որ պետք է չխանգարել, որ մեր երկիրը դառնա իրական ժողովրդավարական։