Open news feed Close news feed
A A
Video Interview

«Քոչարյանի գործով ՍԴ որոշումը որեւէ արժեք չունի». Նինա Կարապետյանց (video)

Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա որոշումն ուղղակի պետք է անտեսել,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

«Սահմանադրական դատարանն այս կազմով լեգիտիմ չէ, իր որոշումները որեւէ արժեք չունեն,- ասում է նա՝ շարունակելով,- Նույն հաջողությամբ երկու հոգի կարող են գնալ, որոշում կայացնել եւ համարել, որ այդ ՍԴ որոշում է»։

Իրավապաշտպան ՀԿ ղեկավարը կարծում է, որ ՍԴ որոշումը կարող է դժվարություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար. «Մենք շատ ձգձգեցինք հարցի լուծումը, դատական համակարգի բարեփոխումները շատ ձգձգեցինք եւ հիմա մի իրավիճակում ենք, որ ցանկացած գործողություն, որ հետայսու կլինի՝ դատարանները, ընթացակարգերը կարգավորելու մասով, նորից կարող է շահարկվել եւ ասվի, որ սա հետապնդում էր եւ կապված էր հենց Ռոբերտ Քոչարյանի գործի հետ»։

Թեեւ, ըստ նրա, իրականությունն այլ է։

Մանրամասները՝ տեսանյութում