Open news feed Close news feed
A A
Video

Անցկացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող հանձնաժողովի առաջին նիստը (video)

Անցկացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Օգոստոսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ անցկացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Փոխվարչապետը ասել է, որ Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղման միջոցով կստեղծի միասնական պետական համակարգ։ Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, կառավարման համակարգի առանձին ճյուղերի խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին համակարգված տեղեկատվություն տրամադրել:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համակարգի շնորհիվ կկրճատվեն ծախսերը և պահանջվող ժամանակը, կունենաք փոխվերահսկելիություն ապահովող մեխանիզմ։ Ինտեգրված կադաստրի համակարգը կադաստրային քարտեզների, Հայաստանի տարածքի օդալուսանակարահանման և արբանյակային լուսանկարահանման արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա տարածական տվյալներ կտրամադրի կառավարման մարմիններին, որի արդյունքում հնարավոր կլինի հիմնավորված և օպերատիվ որոշումներ կայացնել։

Փոխվարչապետը նաև կարծիք է հայտնել, որ ինտեգրված կադաստրը կարող է զգալիորեն նպաստել տնտեսական ու տարածքային զարգացմանը:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն առավել մանրամասն անդրադարձել է Ինտեգրված կադաստրի հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների հետ կապված առաջիկա անելիքներին:

Նիստի մասնակիցները նաև քննարկել են հայեցակարգին վերաբերող տարբեր հարցեր: