Open news feed Close news feed
A A
Video

«Ձեր մշուշ-ռեժիմը գիտեմ, Բոստանջյան, էլի մարդկանց մշուշի մեջ գցեցիք» (video)

«Կարող եք հետևել, թե ինչ աշխատավարձ են ստանում «Գազպրոմ»-ի աշխատակիցները, ամբողջ քաղաքը լցված է «Գազպրոմ»-ի շքեղ տներով»,-ասում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը: Կարծում է, որ գազի սակագնի հարցում պետք է քաղաքացու շահերից ելնել, ոչ թե պաշտպանել ինչ-որ մեկի շահերը: «Իհարկե, ծախսեր կան, բայց բոլոր դեպքերում եկեք ապահովենք թափանցիկության ինստիտուտ: Բացի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, գոյություն ունի ԱԺ, գոյություն ունի Կառավարություն: Էնքան կատաստրոֆ հիմնավորումների անհրաժեշտություն կա, որ պետք է արվի»,-կարծում է տնտեսագետը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձում է. «Ձեր մշուշ-ռեժիմը գիտեմ, Բոստանջյան, էլի մարդկանց մշուշի մեջ գցեցիք»: Շեշտում է՝ գազի սակագնի վրա մի շարք բաղադրիչներ են ազդում: Հիշեցնում է՝ վճարումն էլ ռուսական կողմին կատարվում է դոլարով: «Խնդիրն այն է, որ մեր քաղաքացին դրամով է աշխատավարձ ստանում: Դեռևս քննարկում չի եղել ռուբլիով վճարում կատարելու վերաբերյալ, քանի որ ռուբլուն անցում կատարելու հարց չի քննարկվել»,-նշել է պարոն Այվազյանը: