A
A
«Ստիպված կլինենք դիմել Քիմ Քարդաշյանին, որ միջնորդություն ներկայացնի» (video)
Support A1+!«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահ է , որ ապրիլի 24-ին «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման իշխանափոխություն սկսելու գործընթացը խոսակցությունների մակարդակից այն կողմ չէր անցնելու։ Ըստ այդմ ՝ նրա համար անհասկանալի և անընդունելի է շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև հիմնադիր խորհրդարանի մնացյալ անդամների ձերբակալությունը՝ առանց իրավական լուրջ հիմքերի։ Պարոն Իսագուլյանի համար արժանահավատ չէ նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի այն հայտարարությունը, թե այս շարժումը ֆինանսավորվում է թուրքերի և ադրբեջանցիների կողմից։