Հայ կինը եվրոպացուց տարբերվում է (video)
Support A1+!«Ընտանիքն ամուր պահելու, սիրելու գործոնը շատ կարևոր է, և կարծում եմ, որ ճիշտ է՝ ընտանիքը որպես սրբություն ընկալելը։ Սրբության մեջ պարտականություն կա, և դրանով կարող ես գնալ զիջումների»,- այսօր նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանն այլ կարծիքի է. «Ոչ թե որպես սրբություն պետք է ընկալել ընտանիքը, այլ սիրելի։ Սիրով կարող ես զիջումների գնալ»։ Նա հակասություն է տեսնում այն առումով, որ կանայք հիմա ավելի ակտիվ ու պատասխանատու են դարձել, բայց ղեկավարող օղակներում դեռ տղամարդիկ են գերակշռում, և Հայաստանը դեռ մնում է տղամարդու երկիր: Խոսելով կանանց նկատմամբ բռնության կիրառումից, երգչուհին նշել է, որ զարգացումն ընտանիքներում շատ կարևոր է։ «Եթե որևէ ընտանիքում կինը ռեժիմով ծեծվում է, այդ ընտանիքը պետք է փոփոխվի»,-ասել է տիկին Պիպոյանը։ Նա չի հավանում նաև տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ վիզը արտահայտությունը։ Ասում է՝ իր ընտանիքում բոլոր հարցերը լուծվում են միասնական ձևով: