Open news feed Close news feed
A A
Video

«Պետք է գնանք ընտանիքներով, ոչ թե նախարարություններով» (video)

«Մենք մտածելակերպով խորհրդային ենք։ Հենց Ցեղասպանության միջոցառումներ պետք է լինեն, միանգամից հրահանգ է լինում դպրոցներին, մանկապարտեզներին»,-խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվող քայլերից, ասել է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: «Ամեն ինչ պետք է գա հոգու խորքից, երբ դառնում է պարզապես միջոցառում, այդ միջոցառմանը մասնակցելը դառնում է ավելի կարևոր, քան բուն էությունը»,-ՀՀԿ-ական կանանց՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալու առնչությամբ նշել է նա։ Կարծում է, որ այնտեղ պետք է գնալ ընտանիքով: «Դեպի ապագա պետք է գնանք ընտանիքներով, ոչ թե նախարարություններով: Ինչքան շատ նման երևույթների վերաբերենք որպես միջոցառում, այդքան շատ կունենանք նման արդյունքներ»,-շեշտել է պարոն Բաբայանը: