A
A
Արտակ Շաբոյանը չհամոզեց Խաչատուր Քոքոբելյանին (video)
Support A1+!ԱԺ-ն սկսեց քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թթ. գործունեության ծրագիրը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ասաց, որ ակնհայտ է` նրա գլխավորած հանձնաժողովը պատասխանատու է մրցակցային բարելավման եւ հակամրցակցային պայմանավորվածությունների բացահայտման համար. «Ունե՞ք մի դեպք, որտեղ կարողացել եք բացահայտել հակամրցակցային որեւէ դեպք ու ի՞նչ մեթոդով եք դա պատկերացնում: Օրինակ` գաղտնիք չէ, որ բաշխիչ էլկետրացանցերը մենաշնորհային ընկերություն են ու օրեցօր տեսնում ենք` ինչ անմխիթար վիճակում են: Երկաթուղային տրանսպորտի ոլորտում ուսումնասիրություն արե՞լ եք»: