Ընտրողը պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են (video)
Support A1+!Կիրակի օրը հանրապետության 32 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կրկին խախտումներ են տեղի ունեցել: «Իրավունքի Եվրոպա միավորման» անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ ի տարբերություն ավանդական խախտումների՝ ընտրողների մասնակցությունը ցանկալի տոկոսի չի հասել, եւ կարելի է այն գնահատել պասիվ: «Լուրջ պրոբլեմ է, երբ մեկ թեկնածուով մասնակցում էին ընտրությունների, անձինք բազմակի քվեարկություն են իրականացրել, մեկ այլ անձի փոխարեն են քվեարկել, թեկնածուի վստահված անձը, որ թեկնածուի որդին է, փորձել է քվեարկել հոր օգտին մեկ ուրիշի անձնագրով: Մեկ այլ քվեարկողի հանձնաժողովը երեք քվեաթերթիկ է տվել, եւ չի պարզվել, թե ինչու են տվել»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց Տիգրան Եգորյանը: