«Սերժիկ, հեռացիր, Ռոբիկ, հեռացիր»-ն արդեն քաղաքական պոռոտախոսություն է» (video)
Support A1+!«Էլ բան չկա փորձելու, որ կարող է փորձել պարոն Տեր-Պետրոսյանը, և հիմա միայն 2017-ի ընտրություններին են իր քայլերն ուղղված»,-ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով առաջին նախագահի մարտի 1-ի ելույթին։ Ասում է՝ նախկին զինակիցների հետ նրա կամուրջներն անդառնալիորեն այրվել են և այժմ մնում է միայն մնալ հրապարակում: Խոսելով ԲՀԿ-ի մասին՝ նա շեշտել է, որ այդ կուսակցությունն ի սկզբանե ստեղծվել էր անկայուն էլեկտորատին զբաղեցնելու համար, որը ՀՀԿ-ի կողմնակից չէր։ «Այն ստեղծված էր բուֆեր լինելու համար, և այս տարի Գագիկ Ծառուկյանն ուզեց «դուրս գալ պրոեկտից» և որոշել, թե ով կլինի երկրի նախագահ. դա նրան չներվեց: Իշխանությունը ցույց տվեց, որ ինքը չէ կուսակցության ղեկավարը, և այս պահին պետք է դուրս գա այնտեղից»,-շեշտել է պարոն Սաֆարյանը: «Գործարարին, Գագիկ Ծառուկյանին սկուտեղի վրա մատուցելու նախադեպ նաև ստեղծվեց»,-շեշտել է գործիչը։