Open news feed Close news feed
A A
Video

«Այսքան հանքերի օգտագործումը Հայաստանում պարզապես հանցագործություն է» (video)

Հայաստանի հանքերի շահագործումը խնդիրներ է առաջացնում ոչ միայն բնապահպանական, այլեւ առողջապահական առումով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։ Նրա խոսքերով՝ մետաղական հանքերի շահագործումը տրված է մասնավորին եւ նրանք պղինձ եւ մոլիբդեն են կորզում ընդամենը 65 տոկոս,մնացածը տարածվում է բնության մեջ, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում 90 տոկոս է կազմում կորզումը։ Ըստ Լ. Գալստյանի՝ այսքան հանքերի օգտագործումը Հայաստանի նման փոքր տարածքում պարզապես հանցագործություն է։ Այժմ մենք 100,000 ՀԱ աղտոտված տարածք ունենք եւ Հայաստանում գործում է 460 հանքավայր, որոնցից 21-ը մետաղական է։ «Սա որոշ մարդկանց բիզնեսի աղբյուրն է»,- ավելացրեց նա։