A
A
«Օրվա մեջ չկա որեւէ ժամ, որ չնվիրեմ կոնվենցիային» (video)
Support A1+!Միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու Արա Ղազարյանը մրցույթին պատրաստվելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նշում է, որ դա իր ամենօրյա աշխատանքն է։ «Որեւէ հարց չկա, որ ես գնամ կարդամ, որ հանձնաժողովի հարցերին պատասխանեմ, օրվա մեջ չկա որեւէ ժամ, որ չնվիրեմ կոնվենցիային»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Արա Ղազարյանը։ Միեւնույն ժամանակ, մյուս 14 թեկնածուներին նա համարում է իրեն մրցակից։