A
A
«Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ասաց՝ չանդրադառնաս Տիգրանի գործունեությանը» (video)
Support A1+!Բաղրամյան 26-ից այսօր էլ պատասխան չտրվեց նաիրիտցիներին։ Նրանք ուզում են հստակեցնել իրենց 18- 24 ամիսների չվճարված աշխատավարձերի վճարման ժամանակացույցը։ Դեռ ուրբաթ օրը նաիրիտցիները հանդիպել էին նախագահականի դիմումների եւ նամակների ընդունման բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ։ Նա այսօր հավաստիացրել է, որ հարցով զբաղվում է աշխատակազմի ղեկավարը։ «Դրա համար մենք պետք է սպասենք, մենք պետք է կանգնենք այնքան ժամանակ,մինչեւ պատասխան տրվի, պատասխանը պետք է մեկը լինի՝ պարտքերի մարման ժամանակացույց»,- ասաց «Նաիրիտ» գործարանի Արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը։