A
A
Անհայտ կորածների թիվը 1000-ից ավել է (video)
Support A1+!Արցախյան ազատամարտից մինչև այսօր մեր երկիրն ունի հազարից ավելի անհայտ կորածներ, որոնցից 90-94 հոգի միայն պատերազմի ընթացքում է անհետացել։ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը զբաղված է այդ անձանց տվյալների ճշգրտմամբ։ Հակառակ կողմը չի համաձայնում ետ վերադարձնել գերիներին։ «Չենք կարողանում Ադրբեջանի հետ լեզու գտնել ոչ մի ձևով»,-շեշտել է հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Նրա խոսքով՝ ալիևյան ռեժիմն է իշխում այնտեղ, և իրենք չեն կարողանում կոնտակտի դուրս գալ այդ երկրի հետ: Ավելին, Ադրբեջանը ժխտում է, թե իր մոտ գերիներ են պահվում։