A
A
Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չքննադատեց Սերժ Սարգսյանին (video)
Support A1+!Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը, Արցախը և Սփյուռքը Համահայկական հռչակագրի շուրջ: Նա այս համոզմանն է եկել երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի փորձը ներկայացնել Գագիկ Ծառուկյանին որպես համազգային չարիք, երկրում տիրող իրավիճակի մեղքը մեկ այլ մարդու վրա բարդելու քայլ էր: «Իշխող կուսակցության կողմից իր քաղաքական օպոնենտների դեմ լծակներ օգտագործելը ռեպրեսիա է: Այն ինչ հիմա տեղի է ունենում երկրում, Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ լյուստրացիա է, սակայն խոսքը վերաբերում է միայն Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների նկատմամբ ցուցաբերված լյուստրացիայի մասին, մինչդեռ դա պետք է համատարած լինի», - ասում է Անդրիաս Ղուկասյանը: