Open news feed Close news feed
A A
Video

«Որևէ քաղաքակրթություն, որևէ ազգ անհետ չի կորչում» (video)

Նյու Յորքի և Դուբայի բիենալեների ծրագրի շրջանակում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Աննա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչը այս բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսին է: Որևէ քաղաքակրթություն, որևէ ազգ անհետ չի կորչում, անգամ ցեղասպանություններն ու պատերազմներն ի վիճակի չեն վերացնելու գոյություն ունեցող սկիզբը, համոզված է Աննա Հարությունյանը: «Ու կյանքը սկսվեց» խորագիրը` սոսկալի ողբերգությունը վերապրած ժողովրդի նոր կյանքի խորհրդանիշն է. ցուցահանդեսը նա նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: