Open news feed Close news feed
A A
Video

Ծեծի բոլոր դեպքերը ունեն նույն ձեռագիրը (video)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համար անընդունելի է, որ մարզպետները, ինչպես նաեւ հյուրերը պարբերաբար հոտնկայս խմում են Սերժ Սարգսյանի կենացը: Պարոն Իսագուլյանը չմանրամասնեց, որ մարզպետարանում է դեպքը տեղի ունեցել, սակայն իր համար տարօրինակ է, որ նրանք բոլորը մեկ մարդու նման ոտքի են կանգնել։ Թեման այսօրվա ասուլիսի քննարկման առարկաներից էր։ Պարոն Իսագուլյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելուն։ Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ իշխանությունները հոգեվարքի մեջ են եւ այլեւս կասեցնող ոչ մի բան գոյություն չունի: Գառնիկ Իսագուլյանի խոսքերով՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն: