Open news feed Close news feed
A A
Video

Կլինեն նաեւ կանաչ անձնագրեր (video)

Առաջիկա մեկ ու կես տարվա ընթացքում 100 փոքր ՀԷԿ կունենա «կանաչ անձնագիր»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը: Նա ուրախությամբ նկատեց, որ առաջին անգամ Բնապահպանության նախարարությունը համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ և փոքր ՀԷԿ-երին փաստաթղթավորելու ծրագիրը «Էկոլուր» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունք է. «Կանաչ անձնագրերը շատ կարևոր փաստաթղթեր են, որոնց մեջ ամրագրվելու են ՀԷԿ-ի բնապահպանական, սոցիալական, իրավական և տեխնիկական խնդիրները: Այսպիսով՝ մենք ունենալու ենք տվյալների բազա և անհրաժեշտության դեպքում անհարժեշտ նյութեր՝ տվյալ ՀԷԿ-երի հետ կապված»: