«Փերինչեքին վաղուց շնորհել են քաղաքական գործիքի պիտակը» (video)
Support A1+!«Փերինչեքը Թուրքիայի պատմության ընթացքում հայտնի է որպես սկանդալային և տարբեր իշխանություններին ծառայություններ մատուցող անձ և թուրքական քաղաքական շրջանակներում նրան արդեն վաղուց շնորհել են քաղաքական գործիքի պիտակը» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Վերջինիս համոզմամբ՝ ակնհայտ է, որ ի դեմս Փերինչեքի՝ մենք այլևս գործ ունենք Թուրքիայի հետ։ «Ամենավերջին սկանդալային գործը Էրգենեկոնի ահաբեկչական կազմակերպությունն էր, որի դատավարության շրջանակներում Փերինչեքը դատապարտվել է 117 տարվա ազատազրկման, և հետաքրքրիր է, որ Թուրքիան 117 տարի ազատազրկման դատապարտված մարդուն անմիջապես ազատում է, իսկ պատմության մեջ նման դեպք չկա, որ այդքան երկար տարիները միանգամից դառնան զրո, ինչպես նաև նրա վրայից հանում է երկրից դուրս գալու արգելքը և Փերինչեքը հայտնվում է Ստրասբուրգում՝ անելու այն, ինչ որ իրեն հանձնարարել էին»։