A
A
Վտանգված է մեր երկրի ինքնիշխանությունը. փաստաբան (video)
Support A1+!Փաստաբան Նորայր Նորիկյանի համար Գյումրու դեպքի առնչությամբ բազմաթիվ ինչուներ կան։ Ինչո՞ւ են ռուս սահմանապահները բռնել մեր պետական տարածքում գտնվող զինվորականին, ինչո՞ւ են իրենք դոմինանտ դեր ունենալու նրան դատապարտելու գործում և այլն։ Փաստաբանի համար նաև անհասկանալի է մեր իրավապահ մարմինների, Դատախազության և այլ օղակների պահվածքն ու քայլերը։ «ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասում է. «Այդ սրիկան»։ Քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ, որակումներ տալ չի կարելի»,-վստահ է պարոն Նորիկյանը։ Նրա պրակտիկայում դեպք չի եղել, որ զինվորականը զորամասից դուրս գա, հետո մտնի այլ տարածքում գտնվող տներից մեկը, ջուր խնդրի, իսկ հետո էլ սպանի ընտանիքի 6 անդամներին։ Փաստաբանը կոչ է անում մեր երկրի պետական և իրավապահ մարմիններին՝ միասնական լինել։