Open news feed Close news feed
A A
Video

10-15 տարի հետո ՀՀ-ում կարող է անտառ չմնալ այլեւս (video)

Եթե այս տեմպերով շարունակվեց անտառների հատումը, տասնհինգ-քսան տարի հետո Հայաստանում ընդհանրապես անտառ չի մնալու: «Մարդիկ ասում են գազի թանկացման պատճառով այլ ելք չունեն, եւ հայացքը ուղղում են դեպի անտառները։ Ասում են՝ երեխաների համար ենք անում, որ սոված չմնան եւ չմրսեն: Բայց տարիներ հետո այդ երեխաները խնդիրներ կունենան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց բնապահպան Գոռ Հովհաննիսյանը: Նոյեմբերի տասներեքին համահայկական բնապահպանական ճակատի եւ Armenia Exstreme Club-ի անդամները Տավուշի մարզում՝ Պաղջուր գետի հովտում, հայտնաբերել են բազմաթիվ հատված ծառեր: