Այսօր ուսանողի օրն է (video)
Support A1+!Երեւանի բուհերի մոտ այսօր սովորականից շատ ուսանող էր հավաքված, տրամադրությունը սովորականից բարձր էր։ Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է։ Բոլորը տոնում են, բայց ինչու հենց այս օրը՝ նրանցից գրեթե ոչ ոք չգիտի. Կարեւորը` դասերից ազատվել են։ Տարիներ առաջ այս օրը տոնական չի եղել։ Նոյեմբերի 17-ը հռչակվել է ուսանողների միջազգային օր՝ ի պատիվ չեխ ուսանողների պայքարի ընդդեմ ֆաշիստների։ Մոտ 1200 պայքարող ուսանող այդ օրը ձերբակալվել է։ Նրանցից շատերը առանց դատ ու դատաստանի ենթարկվել են մահապատժի։ Փաստորեն, իրական խորհուրդն այսօր կորցրել է իր նշանակությունը, եւ ուսանողների համար օրը զուտ ուրախանալու առիթ է։ Ուսանողների տոնի մի մասն էլ ապահովել էր Երեւանի տոնական ավտոբուսը։ Կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնած համերգային ծրագիրը հնչում էր բոլոր համալսարանների մոտ։