Երիտասարդության գերխնդիրը գործազրկությունն է (video)
Support A1+!Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը այս կապակցությամբ նշում է, որ երկրում տնտեսության վիճակը, հատկապես երիտասարդության համար, մնում է անորոշ, սակայն ԵՄ արևելյան գործընկերության բացված պատուհանը իրական հնարավորություն է առանցքային դերակատարություն ունենալու Հայաստանում երիտասարդական աշխատանքի ու քաղաքականության ձևավորման ու զարգացման համար: «Մեր կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր երիտասարդների ձայնը կարող ենք բարձրաձայնել պետական մակարդակով և հասանելի դարձնել պետական տարբեր ատյաններում: Պետք է նշեմ նաև, որ այդ երիտասարդությունը միատարր չէ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են ընդգրկված և իրենց խնդիրները բարձրացնում են կառավարության առջև»,- ասաց Ատոմ Մխիթարյանը: